«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Հայ մարզիկների հաջողությունները կուդո մարտարվեստի աշխարհի առաջնությունում

Հայ մարզիկների հաջողությունները կուդո մարտարվեստի աշխարհի առաջնությունում
05.06.2015 | 11:41

Հայաստանը հինգ մեդալ է նվաճել Ճապոնիայում անցկացվող կուդո մարտարվեստի աշխարհի չորրորդ առաջնությունում: Մեր մարզիկները (Արտյոմ Տարակչյան, Վիրաբ Մկրտչյան, Մկրտիչ Վարդանյան, Միքայել Գասպարյան, Կարեն Խաչատրյան) արժանացել են 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալների: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավել է երրորդ տեղը՝ առաջ թողնելով Ռուսաստանի և Ճապոնիայի հավաքականներին:
«Կցանկանայի, որ մեր երկրում մի քիչ գնահատվեր մարզիկների աշխատանքը, ցանկացած հայ, որ դրսում ներկայացնում է Հայաստանը և ունենում հաջողություն, պետք է ինչ-որ ձևով գնահատվի պետության կողմից, շնորհակալության արժանանա, ինչը կխրախուսի, կոգևորի երեխաներին»,- «Իրատես de facto» ակումբում ասաց Հայաստանի կուդոյի ֆեդերացիայի նախագահ ԿԱՐԵՆ ԲԱԳԻՅԱՆԸ՝ շնորհակալություն հայտնելով Ճապոնիայում Հայաստանի դեսպանին, ում շնորհիվ հայաստանյան մի շարք կայքեր տեղեկացել և լուսաբանել են մեր մարզիկների հաջողությունը:


Բանախոսը նշեց, որ դիմել է սպորտի և երիտասարդության նախարարությանը՝ կուդոն որպես սպորտաձև գրանցելու համար, սակայն մերժում է ստացել: «Արևելյան մարտարվեստի նկատմամբ առհասարակ վերաբերմունք չկա»,- ընդգծեց նա: Եթե կուդոն գրանցվում է որպես մարզաձև, տվյալ երկրում միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ կարող են անցկացվել մրցաշարեր: Առայժմ Հայաստանի կուդոյի ֆեդերացիան գրանցված է որպես հասարակական կազմակերպություն:


Բանախոսի փոխանցմամբ՝ միջազգային կուդոյի ֆեդերացիան ներառում է 70 պետություն: Կուդոն ստեղծվել է 1981-ին` Ճապոնիայում, այն արևելյան լավագույն մարտարվեստների սինթեզն է և հնարավորություն է տալիս մարզիկին մենամարտելու թե՛ կանգնած, թե՛ բռնվածքով, թե՛ գետնի վրա: Պաշտպանիչ հանդերձանքը պաշտպանում է երեխաներին հնարավոր վնասվածքներից: «Թույլ, ընկճված ու պարփակված սերունդ է մեծանում, որը միայն համակարգչով է հետաքրքրվում: Առաջին հերթին մենք սերունդ ենք դաստիարակում»,- ասաց Կարեն Բագիյանը:

Նրա փոխանցմամբ՝ այս տարի նոյեմբերին Հայաստանի կուդոյի ֆեդերացիայի մարզիկները մասնակցելու են Մոնղոլիայում կայանալիք ասիական երկրների գավաթի խաղարկությանը (չնայած գրանցված ենք միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի բաժնում): 2016-ին Ավստրալիայում կլինի աշխարհի գավաթի խաղարկությունը: Կարեն Բագիյանը համոզված է, որ մեր մարզիկներից գոնե մեկ-երկուսը կմասնակցեն մրցաշարին և կհասնեն հաջողության:


Ակումբավար`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 354978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ